Jump to content

Թոմաս Հոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Հոբս
Thomas Hobbes
Ծնվել էապրիլի 5, 1588(1588-04-05)[1][2][3][…] Westport, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1679(1679-12-04)[1][2][3][…] (91 տարեկան) Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4]
ԳերեզմանChurch of St John the Baptist, Ault Hucknall[5]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ուղղությունէմպիրիզմ, Դետերմինիզմ և legal positivism?
Մասնագիտությունքաղաքագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, գրող, in-home tutor և philosopher of law
Հաստատություն(ներ)William Cavendish, 1st Duke of Newcastle?[2], Sir Gervase Clifton, 1st Baronet?[2], William Cavendish, 3rd Earl of Devonshire?[2] և William Cavendish, 3rd Earl of Devonshire?[6]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն, պատմություն, բարոյագիտություն և երկրաչափություն
Ալմա մատերՄագդալեն քոլիջ (1608) և Օքսֆորդի համալսարան (1608)
Տիրապետում է լեզուներինլատիներեն և անգլերեն[1][7]
Ազդվել էՊլատոն, Արիստոտել, Հուգո Գրոտիոս և Ֆրենսիս Բեկոն
ԱշակերտներWilliam Cavendish, 2nd Earl of Devonshire?
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Hobbes Վիքիպահեստում

Թոմաս Հոբս[8] (անգլ.՝ Thomas Hobbes, ապրիլի 5, 1588(1588-04-05)[1][2][3][…], Westport, Անգլիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 4, 1679(1679-12-04)[1][2][3][…], Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4]), անգլիացի ականավոր փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ։ Առավելապես հայտնի է պետության մասին իր «Լևիաթան» (Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil, 1651) երկասիրությամբ։

«Քաղաքացիական հասարակություն» հասկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։

Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։

Մարդկային ցեղի բնական վիճակում յուրաքանչյուր անհատ ալեկոծված է ագահությամբ, սարսափով (նաև բռնի մահվան սարսափով), փառասիրությամբ և այլ կրքերով․ շրջապատված է նախանձ մարդկանցով, թշնամիներով։ Մինչքաղաքացիական, մինչպետական այդ վիճակում չկան բարոյական սկզբունքներ և հաստատումներ։

Ճշմարիտի և ոչ ճշմարիտի, արդարի և ոչ արդարի հասկացություններն այստեղ տեղ չունեն։ Այնտեղ, ուր չկա ընդհանուր իշխանություն, չկա օրենք, իսկ այնտեղ, ուր չկա օրենք, չկա անարդարություն։

Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։

Կառավարման ձևերն ըստ Հոբսի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական դաշինք կնքելու ժամանակ իշխանությունը հանձնվում է կամ ողջ ժողովրդին,կամ մեկ անձի։ Հետևաբար, առանձնացվում է կառավարման երեք ձև՝ ժողովրդավարություն, երբ իշխանությունը գտնվում է ողջ ժողովրդի ձեռքում, ազնվապետություն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդի մեծ մասին, և միապետություն, երբ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում։ Սրանց հակադրվում են խեղաթյուրված տարբերակները՝ անիշխանություն, օլիգարխիա և տիրանիա։ Սրանք կառավարման առանձին ձևեր չեն դիտվում։ Հոբսը հավասարապես ընդունում է երեքի գոյությունը միաժամանակ, սակայն գերապատվությունը տալիս է միապետությանը։ Միապետն առավել ունակ է իրականցնել իշխանությունը, քանի որ թագավորը մարմնավորում է պետությանը։ Հետագայում այս միտքը կրկնում է Սպինոզան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թոմաս Հոբս հոդվածին
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sorell T. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. Find A Grave — 1996.
  6. The Galileo Project
  7. CONOR.Sl
  8. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հոբս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հոբս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 499